Ֆերգյուսոնին եւ Վենգերին կհրավիրեմ ընթրիքի․Գվարդիոլա
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր ռեկորդը Պրեմիեր լիգայում։ Նա պատմության մեջ բոլոր մարզիչներից արագ է հասել 250 հաղթանակի եւ գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել Ալեքս Ֆերգյուսոնի եւ Արսեն Վենգերի հետ նույն շարքում։ Ես նրանց կհրավիրեմ լավ ընթրիքի։
Հաճելի է լինել Պրեմիեր լիգայի պատմության մի մասնիկը։ Հիմա պետք է հաղթել եւս 250 խաղում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Գվարդիոլայի ղեկավարությամբ «Մանչեսթեր Սիթին» 7-րդ տուրում 1:0 հաշվով պարտության էր մատնել «Բրենթֆորդին»։ Դա Գվարդիոլայի 349-րդ հանդիպումն էր Պրեմիեր լիգայում։
Ալեքս Ֆերգյուսոնը 250 հաղթանակի հասել է Պրեմիեր լիգայի 404 խաղում, Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերը՝ 423 խաղում։