Մոուրինյոն օգնության է կանչում Ֆերգյուսոնին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի ղեկավարությանը խնդրել է, որպեսզի սէր Ալեքս Ֆերգյուսոնը ակումբում ավելի շատ լիազորություններ ունենա:
«Մանչեսթեր Յունայթեդը» 74-ամյա շոտլանդացու գլխավորությամբ վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 2013 թվականին, որից հետո Ֆերգյուսոնը ավարտեց մարզչական կարիերան:
Ներկայումս սէր Ալեքսը ակումբի տնօրենների խորհրդի անդամ է և համարվում է նրա դեսպանը, սակայն կադրային որոշումների ժամանակ Ֆերգյուսոնի կարծիքը հաշվի չեն առնում:
6 տուրից հետո «ՄՅՈւ»-ն Անգլիայի առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը: