4586 դիտում
21:51 20-09-2018
Ինձ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մանդատով օժտելուց հետո կհրավիրեմ բանակցություններ. Ն. Փաշինյան. Tert.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քաղաքացին իրեն կօժտի խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մանդատով:
Այս մասին նա հայտարարեց այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ, որ այսօր ընթանում է Մերգելյան պուրակի դիմաց:
«Երբ ՀՀ քաղաքացիները, հեղափոխության մայրաքաղաք Երևանի բնակիչները տալիս են իրենց ուժեղ մանդատը, ես դրա վրա հիմնվելով՝ կհրավիրեմ բանակցությունների խորհրդարանական ուժերի ղեկավարներին, ԱԺ նախագահությանն ու խմբակցությունների ղեկավարներին՝ քննարկելու այս հարցը, բայց ինձ համար կարևոր է, որ այս հարցում ունենամ ձեր ուժեղ աջակցությունը»,-հայտարարեց Ն. Փաշինյանը:
Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/20/pashinyan/2797203]Tert.am[/url]
Նմանատիպ նյութեր
7681 դիտում
20:37 30-09-2018
Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցին
5002 դիտում
20:47 31-05-2021
Հայաստանի ԿԸՀ. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար 2008 ընտրատեղամասեր կբացվեն
Այս բաժնից
361 դիտում
17:28 06-05-2024
Կիրանցում չափագրման աշխատանքները շարունակվում են, գյուղացիները հուսահատված են. գյուղապետ
430 դիտում
16:18 06-05-2024
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին