Վենգերը իր հրաժեշտի խոսքը սկսել է Ֆերգյուսոնին զորակցություն հայտնելով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Բերնլի» [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/06/1095406/]խաղից[/url] հետո (5:0) տեղի ունեցավ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ հրաժեշտի արարողությունը:
22 տարի լոնդոնյան ակումբը ղեկավարելուց հետո Վենգերը այս մրցաշրջանից ավարտից հետո կհեռանա, իսկ այսօր նրա վերջին տնային հանդիպումն էր որպես թիմի մարզիչ:
Արարողության ժամանակ 68-ամյա Վենգերին ելույթ ունենալու հնարավորություն տրվեց և նա իր խոսքը սկսեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին լեգենդար մարզիչ, սէր Ալեքս Ֆերգյուսոնին ուղղված զորակցությամբ, որը նախօրեին վիրահատվել է ուղեղի արյան զեղման պատճառով:
«Շնորհակալ եմ անչափ, մինչև իմ ելույթը սկսելը ցանկանում եմ իմ գործընկեր, սէր Ալեքս Ֆերգյուսոնին շուտափույթ ապաքինում», ասել է Վենգերը:
Վենգերի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ.