211652_close_icon

Աննա Վարդապետյանը նշանակվել է դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նախագահ․ հայտնի է նոր կազմը

views-count832 դիտում article-date 20:22 05-10-2025
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 1-ին ստորագրել է N 81-Լ հրամանը, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության դատախազության ներքին աուդիտի կոմիտեի նոր կազմը: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Համաձայն հրամանի՝ կոմիտեի կազմում ընդգրկվել են յոթ անդամ, այդ թվում՝
Աննա Վարդապետյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ (կոմիտեի նախագահ)

Եդիազար Ավագյան – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ (կոմիտեի անդամ)

Մհեր Ափրիկյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղար (կոմիտեի անդամ)

Լալա Բեզոյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)

Վահե Հովհաննիսյան – Հայաստանի Հանրապետության դատախազության գլխավոր քարտուղարի տեղակալ (կոմիտեի անդամ)

Ռուբեն Առաքելյան – Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ (կոմիտեի անդամ)

Դավիթ Հարությունյան – «Գլոբ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն (կոմիտեի քարտուղար)

Ուշագրավ է, որ կոմիտեի կազմում ներգրավվել է նաև մասնավոր ընկերության ղեկավար՝ «Գլոբ Աուդիտ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հարությունյանը, ով ստանձնել է կոմիտեի քարտուղարի պարտականությունները:

Հրամանով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 78-Լ հրամանը:

Նոր հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրամանի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը:

Նմանատիպ նյութեր