211652_close_icon
views-count6064 դիտում article-date 22:30 15-05-2017

«Հայաստանում ներքին աուդիտի ոլորտը բարեփոխումների կարիք ունի». ՀՀ ֆինանսների նախարարն հանդիպել է «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ անդամների հետ

Այսօր՝ մայիսի 15-ին, «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հանդիպումը «Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստան» ՀԿ անդամների հետ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ ՀՀ-ում ներքին աուդիտի ոլորտը բարեփոխումների կարիք ունի և դա այն օղակն է, որը կազմակերպությանը պետք է տրամադրի մրցունակ լինելու բանալին: Ներքին աուդիտը ՀՀ-ում պետք է ոչ միայն նույնականացնի հնարավոր ռիսկերը, այլև կատարի խորհրդատվական ինստիտուտի դեր: «Ներքին աուդիտի ինստիտուտը այն գործիքն է, որը կնպաստի միկրո և մակրո մակարդակներում պետական ֆինանսների ճիշտ կառավարմանը՝ պահպանելով ՀՀ ֆինանսների նախարարության գործունեության 3 հիմնական սկզբունքները՝ տնտեսում (economy), նպատակայնություն (efficiency), արդյունավետություն (effectiveness)», - ասել է նախարար Արամյանը: Քննարկմանը նշվել է, որ ՀՀ-ում ներկայումս իրականացվում է աուդիտի 3 տեսակ՝ ֆինանսական, կատարողական և համապատասխանության, որոնք խորքային բարեփոխումների կարիք ունեն, և պետք է ընտրել այդ ուղղությունների զարգացման ճիշտ մոդել ներքին աուդիտի դերակատարումը բարձրացնելու համար: Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ այժմյան մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին աուդիտի համակարգը զարգացնել բոլոր գերատեսչություններում, անցում կատարել դեպի բիզնես գործընթացների նկարագրում, և հնարավոր համակարգերի ավտոմատացում: Կարևորվել է նաև աուդիտի ոլորտում ֆունդամենտալ գիտելիքների ձեռքբերման խնդիրը և ընդգծվել է, որ ՀՀ-ում այն նույնպես կատարելագործման կարիք ունի:

Նմանատիպ նյութեր