211652_close_icon

Հայտնի են Չեխիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

views-count604 դիտում article-date 18:19 05-10-2025
Չեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և հայտնի է ստորին պալատի նոր կազմը հաջորդ չորս տարիների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Radio Prague International-ի հրապարակված արդյունքները հաստատել են, որ միլիարդատեր Անդրեյ Բաբիշի գլխավորած ANO քաղաքական շարժումը հաղթել է 2025 թվականի Չեխիայի խորհրդարանական ընտրություններում։ 

Ընտրություններին մասնակցել է չեխ ընտրողների 68.95%-ը, ANO-ն ստացել է ձայների 34.51%-ը (80 մանդատ)։

Պատգամավորների պալատ են անցել նաև 5 կուսակցություններ։ Հավաքած ձայների թվով երկրորդ տեղում «Սպոլու/Միասին» կոալիցիան է, որը ստացել է ձայների 23.36%-ը (52 մանդատ), իսկ երրորդ տեղում՝ «ՍՏԱՆ/Քաղաքապետեր և անկախներ» շարժումը՝ 11.23% (22 մանդատ) ցուցանիշով։

Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատն ունի, ընդհանուր առմամբ, 200 պատգամավոր։ Ընտրություններում պայքարում էին, ընդհանուր առմամբ, 4462 թեկնածու։

Նմանատիպ նյութեր