Հայտնի են Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները. Էրդողանի դաշինքը հաղթել է
Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի են ունեցել նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Երկրորդում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած «Հանրապետական դաշինք»-ը քվեաթերթիկների 99,55%-ը հաշվելուց հետո ստացել է ձայների 49,3%-ը:
Ինչպես գրում է rbc.ru-ն, սա նշանակում է, որ «Հանրապետական դաշինք»-ը խորհրդարանում 600 տեղից կստանա մոտ 322 մանդատ:
Քեմալ Քըլըչդարօղլուի ղեկավարած Ժողովրդահանրապետական կուսակցության ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ը ստացել է ձայների 35,19%-ը կամ մոտ 212 մանդատ, հաղորդում է TRT-ն՝ վկայակոչելով Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Աշխատանքի և ազատության դաշինքը, որի կազմում ընդգրկված է Կանաչների ձախ կուսակցությունը, կարող է ստանալ 66 մանդատ։ ԱԹԱ դաշինքը խորհրդարանում մանդատ չի ստանա: