211652_close_icon

Բաքվի դատարանը Մնացականյանի դեմ «վկա» է պեղել, ով վկայակոչում է` իբր Մնացականյանը բռնության է դիմել. Տիգրան Աբրահամյան

views-count628 դիտում article-date 10:15 04-10-2025
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել, ով 2022 թվականի կեղծ միջադեպ է վկայակոչում` իբր Մնացականյանը բռնության է դիմել և այլն:

Թե ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ կարգավիճակով է այդ ժամանակ եղել Մնացականյանը և ի՞նչ իրավիճակներում է այդպես գործել, դա ադրբեջանական իշխանությանը հետաքրքիր չէ:

Նրանց պետք է ամբողջացնել գեներալի ու Ադրբեջանում դատվող հայերի դեմ գործը և այդ ճանապարհին 1-2 կեղծ դրվագն այս կամ այն կողմ այլևս ոչինչ չի փոխում:

Մնացականյանը դատարանում խոսել է բոլոր պատերազմներին իր մասնակցության և դրա դրդապատճառների մասին, միաժամանակ հերքել իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքները:

Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է շինծու դատական նիստերն ու ՀՀ-ի դեմ գործողությունները` ի հեճուկս խաղաղության և համագործակցության վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների»:

 

Նմանատիպ նյութեր