Haqqin.az-ը շարունակում է պեղել «հայերի», որոնք գովերգում են Ադրբեջանը
Ադրբեջանական կայքերից մեկը՝ [url=http://haqqin.az/news/70875]Haqqin.az[/url]-ը, հերթական էքսկլյուզիվն է «կպցրել» հերթական` ազգությամբ հայի հետ, որը համաձայնել է գովերգել Ադրբեջանը:
Աս անգամ դա երաժշտական քննադատ Արթուր Գասպարյանն է, ով ասել է, թե եվրատեսիլյան այս մրցույթին Ադրբեջանն իր խնդիրը փայլուն կերպով կատարել է: Սույն մեկնաբանը նաև նշել է.
«Բոլորը հիշում են, թե ինչպես իր մասնակցության չորս տարվա ընթացքում Ադրբեջանը դարձավ «Եվրատեսիլի» հաղթող, այն դեպքում, երբ նույն Ֆինլանդիան դրան գնում էր տասնամյակներ: Գումարած այն, որ ձեր երկրի երգիչները երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել «եվրոսոնգին»:
Տեղեկանում ենք, որ Ադրբեջանում խորը հիասթափությամբ են ընդունել իրենց երգչուհու, մեղմ ասած, ոչ լավ կատարումը և այս ֆոնին տեղականում ենք, որ երգի մրցույթին հայկական կողմը քաղաքականացրել է արցախյան թեմատիկան: