211652_close_icon

Հունվար-սեպտեմբեր ամիսներին ապահովվել են 2 տրլն 12,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

views-count394 դիտում article-date 18:45 01-10-2025
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել են 2 տրլն 12.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից՝ 1 տրլն 999.4 մլրդ դրամից ավելի է 13.4 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ վերանայված ցուցանիշից` 2 տրլն 5.4 մլրդ դրամից ավելի է 7.4 մլրդ դրամով կամ 0.4%-ով:

Միաժամանակ, 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 245.6 մլրդ դրամով կամ 13.9%-ով:

Նմանատիպ նյութեր