211652_close_icon

Օգնենք Արևիկ Հարությունյանին վերադառնալ լիարժեք կյանքի․meganews.am

views-count715 դիտում article-date 23:14 03-10-2025
 Արևիկ Հարությունյանը այժմ կանգնած է կյանքի ամենադժվար մարտահրավերի առաջ։ 

Երեք անչափահաս երեխաների մայրը, երկարատև հիվանդանոցային բուժումներից հետո, այժմ գտնվում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։

Նրա ախտորոշումը՝ աջակողմյան հեմիպլեգիա է՝ մի վիճակ, որը կաթվածահար է անում մարմնի ամբողջ մի կողմը՝ խլելով շարժվելու, ինքնուրույն գործելու, խոսելու և ապրելու կարողությունը։  

Այժմ սկսվել է բուժման ամենակարևոր փուլը՝ վերականգնողականը։ Սակայն գործընթացը երկարատև է և պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ։  

 Ձեր աջակցությունը պարզապես նվիրատվություն չէ։ Դա հնարավորություն է Արևիկի համար՝ վերադառնալու լիարժեք կյանք, լինելու իր երեխաների կողքին և շարունակելու ապրել արժանապատվորեն։

Ինչպե՞ս կարող եք օգնել

Նվիրատվություն կատարել կարող եք հետևյալ տարբերակներով՝

✅ Ամերիաբանկ – 5501 0400 1203 9250 (Արևիկ Հարությունյան)
✅ ԱԿԲԱ բանկ – 4355 0539 2723 0187 (Երվանդ Մանուկյան)
✅ Idram ID – 436363584 (Լիլիթ Մինասյան)    
Կապ՝ 098-930-915 (ամուսին՝ Երվանդ Մանուկյան)  

 Բժշկական և ֆինանսական փաստաթղթերին կարող եք ծանոթանալ ստորև   Խնդրում ենք տարածել այս տեղեկությունը։ Յուրաքանչյուր կիսում, ամենափոքր նվիրատվությունն անգամ մեզ մեկ քայլով մոտեցնում է Արևիկի ապաքինմանը։

 Թող ձեր բարությունը բումերանգի պես վերադառնա ձեզ։  

Տարածիր, օգնիր, միացիր…

Օգնենք Արևիկ Հարությունյանին վերադառնալ լիարժեք կյանքի

սկղբնաղբյուր՝ meganews.am
 

Նմանատիպ նյութեր