4207 դիտում
17:40 14-10-2022
Օմարի արծիվներն այս անգամ եւս պահել են դիրքը, բայց արդեն՝ իրենց կյանքի գնով.16 հոգով ընկել են շրջափակման մեջ ու պայթեցրել իրենց .Meganews.am
Meganews.am-ը գրում է. «Արմեն Ասլամազյանին մարտական ընկերներն Ումուդ էին ասում։ Ումուդը 17 տարի պատվով ծառայել է հայրենիքին՝ 2005 թվականից պայմանագրային զինծառայության անցել Քարվաճառում: Օմարի արծիվներից էր Ումուդը։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին, սակայն թե ինչերի միջով են անցել նա ու մարտական ընկերները՝ պատմել չի սիրել: Միշտ ասում էր․ «Ես իմ պարտականությունն եմ անում, ես հերոս չեմ՝ հերոսներն անմահացան»։
Քարվաճառը հանձնելուց հետո նա ծառայության է տեղափոխվել Ջերմուկ։
Սեպտեմբերի 13-ի գիշերը, երբ թշնամին հարձակման էին անցել Ջերմուկում, Ումուդն ու իր մարտական ընկերները դիմակայել էին թշնամու մոտ 400 հոգանոց հատուկ նշանակության գնդին: Չնայած մեր արծիվները եռակի զիջում էին քանակով ու բազմապատիկ` զինվածությամբ, սակայն գիշերը կարողացել են պահել դիրքը։ Լուսադեմին թշնամին հերթական ուժեղ հարձակման փորձն է արել՝ Օմարի արծիվներն այս անգամ եւս պահել են դիրքը, բայց արդեն՝ իրենց կյանքի գնով։
Արմենի հորաքույրը՝ Meganews.am-ի խմբագիր Մարգարիտա Դավթյանը պատմում է, որ մոտ 16 հոգուց բաղկացած Վանաձորի ջոկատի տղաները, ընկնելով թշնամու շրջափակման մեջ եւ հասկանալով, որ անհնար է ճեղքել թշնամու օղակն ու դուրս գալ, նռնակով պայթեցրել են իրենց՝ սպանելով թշնամու 400 հոգանոց ջոկատի մեծ մասին։
«Արմենը շատ բարի էր, կամեցող, չափազանց հայրենասեր։ Ու կարծում եմ՝ պատահական չէր, որ հենց բանակի օրը՝ հունվարի 28-ին էլ ծնվել էր։ Ինքը հատկապես 44-օրյայից հետո շատ ծանր ապրումներ ուներ՝ մի գիշերվա մեջ սպիտակեց: Ասում էր, որ չէր կարող պատկերացնել, թե ոնց են 18-ամյա զինվորները զոհվել։ Իր մեծ տղան 44-օրյայի ժամանակ Մեղրիում էր ծառայում ու մեդալներով հետ եկավ բանակից։ Փոքր տղան էլ է հիմա ծառայում։ Չէր հասկանում, թե ոնց են ազատում իրենց տղաներին բանակից, ոնց են հեռանում երկրից, որ իրենց տղաները չծառայեն։ Լավ, ո՞ւմ թողնենք այս երկիրը։ Մարտական ընկերները պատմում են, որ իր համար կար Աստված եւ Հայրենիք, ասում էր, որ ծնվել է այս երկրին ծառայելու համար։ Դիրքերից իջնելուց եկեղեցում իր զինվորների համար անպայման մոմ էր վառում, ասում էր, որ նրանք իր երեխաներն են, ու առանց իր զինվորների կյանքը չի պատկերացնում»,- պատմեց Մարգարիտա Դավթյանը։
44-օրյայի ապրումներն այդպես էլ հանգիստ չեն տվել Արմենին, նա որոշել է մեկնել երկրից, սակայն շատ կարճ ժամանակ հետո վերադարձել է ու ասել, որ չի կարող հեռվից նայել, թե իր հայրենիքում ինչ է կատարվում։
Ամբողջությամբ կարդացեք սկբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
31264 դիտում
20:14 08-12-2018
Օմարի լեռնանցքի գործողությունների հրամանատարը ուշագրավ մանրամասներ է հայտնել Օմարի մարտերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1in.am
7568 դիտում
15:47 27-11-2020
Հրամանատարությունն իր վրա վերցնելը դժվար էր, բայց դիրքը պետք էր ամեն գնով պահել. հերոսապատում Արցախի առաջնագծից
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար