211652_close_icon

Արտաշատ խոշորացված համայնքի Հովտաշեն գյուղ մտնելիս առաջինը, ինչ տեսնում ես՝ աղբի բուրգերն են, որոնցից տարածվում է գարշահոտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1813 դիտում article-date 21:23 03-10-2025
Մենք՝ հայերս, սիրում ենք ասել, որ եթե ուզում ես իմանաս տվյալ տունը, ինչպիսի վիճակ է մաքրության առումով, ապա առաջին հերթին պետք է նայել դռան շեմին տիրող վիճակին։

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայր մուտք գործելիս հարևանությամբ գործող ինչ-որ տարածքի սեփականատերեր օրերով կարող են աղբը չհեռացնել, ու մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հովտաշեն գյուղ մտնող ճանապարհի հենց սկզբնամասում՝ մուտքի մոտ, խոշոր աղբավայր է։ Նշված հատվածում տեղադրված աղբամաններն ամբողջությամբ լցված են աղբով, ինչի պատճառով էլ գարշահոտ է տարածվում։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, նշված վայրում տեղադրված 10 աղբամանները և դրա շուրջը նույն հակասանիտարական վիճակում են։

Թե ո՞վ է պատասխանատուն՝ Արտաշատի խոշորացված համայնքի ղեկավարը, Հովտաշեն վարչական բնակավայրի ղեկավարը, թե տարածքի սեփականատերերը՝ դա գյուղացիներին այնքան էլ չի մտահոգում։ Նրանք ցանկանում են, որ գյուղ մտնող ցանկացած քաղաքացի հենց առաջին իսկ պահից ստանա լավ տպավորություն, այլ ոչ թե ականատես լինի աղբի բուրգերին։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր