17483 դիտում
14:58 16-03-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակումից հետո Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կարգադրությամբ, գյուղապետի գլխավորությամբ գերեզմաններում վերացան աղբի բուրգերն ու գարշահոտությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 15-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական իրավիճակ էր տիրում Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի գերեզմաններում: Տեղի բնակիչներն իրենց կենցաղային և շինարարական աղբը ամիսներով լցրել էին նշված հատվածում, իսկ գարշահոտությունն էլ լրացնում էւն սատկած կենդանիները:
Հրապարակումից անմիջապես հետո Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կարգադրությամբ երեկ ամբողջ օրը գյուղապետի գլխավորությամբ կապիտալ սանմաքրման աշխատանքներ են կատարվել նշված հատվածում, ինչի արդյունքում միայն 5 Камаз աղբ է տեղափոխվել:
Բնակիչներն իրենց շնորհակալությունն էին հայտնում մարզպետ Կ. Գուլոյանին, գյուղապետին, միևնույն ժամանակ նշում էին, որ եթե գերեզմաններից քիչ հեռավորության վրա տեղադրվեն աղբամաններ, էլ գերեզմանների այս հատվածում աղբի բուրգեր ու գարշահոտություն չի առաջանա:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+