211652_close_icon

Վրաերթ-վթար՝ Արարատի մարզում. «Լադա»-ն Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել հետիտոնին, ապա բախվել բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն. վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count46588 դիտում article-date 14:41 03-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում «Լադա» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ գյուղում՝ Երևանյան խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բետոնե և փայտե էլեկտրասյանը և հայտնվել ջրատար խողովակի մոտ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով վարորդն ու հետիոտնը, որոնց առաջինը օգության են հասել քաղաքացիներն ու ՀՀ ԱՆ Հանրապետական շտապօգնության ծառայության շտապօգնության բժիշկները, Արարատի մարզային ղեկավար Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ։

 Վարորդը տեղափոխվել է՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ հետիոտնը «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները: 
 
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ: 

Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հետիոտնի ինքնությունը: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր