211652_close_icon

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշի վրայով անցնող հետիտոնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է . ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count83889 դիտում article-date 11:16 26-05-2025
Այսօր՝ մայիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Ժորա Մ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ մայրուղուց դեպի Երևան Արտաշատի խճուղի հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անի Հովակիմյանն ու Դավիթ Ղազարյանը: 

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: 

 Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ: 

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել էին տարածքը, Երևանի 1-03 շտապօգնութան կայանից ահազանգ է ստացվում, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր