Արփինե Սարգսյանն այցելել է ԱՄԷ Ներքին գործերի նախարարության Օպերատիվ կառավարման կենտրոն, հետևել ծառայությանը
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ԱՄԷ Ներքին գործերի նախարարության Օպերատիվ կառավարման կենտրոն, հետևել ծառայությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Ստորաբաժանման ղեկավար կազմը ներկայացրել է ծառայության կառուցվածքն ու գործառույթները, նախարարության 2023-2026 թվականների ռազմավարությունից բխող կենտրոնի աշխատանքը։
Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ՆԳ նախարարության որոշ ծրագրեր, մասնավորապես` Ոստիկանության, Փրկարար ծառայության և Շտապօգնության միասնական զանգերի կենտրոնի ստեղծման աշխատանքը։
Քննարկման առարկա է դարձել տարբեր ծառայությունների տիրույթում գտնվող զանգերի սպասարկումը, ըստ ծառայությունների` դրանց փոխանցումն ու կառավարումը։ Խոսվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ` այդ թվում նաև արհեստական բանականության միջոցով, հանցագործությունների կանխման, բնակչության վաղ ազդարարման, աղետների ռիսկի կառավարման, ինչպես նաև քաղաքացիների պատրաստվածության վերաբերյալ հարցեր։
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել արտակարգ տարբեր իրավիճակներում ծառայողների գործողությունների վերաբերյալ դասընթացների մանրամասներ, ինչպես նաև ստորաբաժանման տեխնիկական հագեցվածությունը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, փորձի փոխանակման նպատակով իրականացնել փոխադարձ այցեր։
Նույն օրը Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԱՄԷ ՆԳՆ փոխադրամիջոցների և վարորդների լիցենզավորման ստորաբաժանման ղեկավարության հետ: Նրանք ներկայացրել են ԱՄԷ-ում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացները։
Քննարկվել են գործընթացներում մասնավոր ընկերությունների հետ համագործակցությանը, ընկերությունների լիցենզավորմանն ու քաղաքացիների սպասարկմանը վերաբերող հարցեր։
Նախարար Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում հաշվառման-քննական ստորաբաժանումների ծառայությունների լավարկմանն ուղղված աշխատանքները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ոլորտում նույնպես շարունակել համագործակցությունը։