211652_close_icon
views-count2440 դիտում article-date 18:06 20-11-2015

Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը աշխարհի առաջնությունում

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում մեկնարկել է ծանրամարտի 2015 թվականի վարկանիշային առաջնությունը: Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն 11 մարզիկ: Առաջինը պայքարի մեջ կմտնի Աննա Գովելյանը (53 կգ)` նոյեմբերի 22-23, ժամը 01:00-ին: Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ): Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին իրենց ուժերը կչափեն 77 կգ Անդրանիկ Կարապետյանը և Տիգրան Մարտիրոսյանը: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ): Հանրային հեռուստաընկերությունը կհեռարձակի միայն Վանիկ Ավետիսյանի, Անդրանիկ Կարապետյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Ռուբեն Ալեքսանյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի մրցելույթները: Աշխարհի առաջնությունը Հյուսթոնից կմեկնաբանի Առաջին ալիքի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր