Սպիտակի բժշկական կենտրոնի ֆինանսական խնայողությունների հաշվին, ծննդատան բաժանմունքը հոկտեմբերի 15-ից հանդես կգա նոր ու կարևոր հերթական նախաձեռնությանբ
Սպիտակի բժշկական կենտրոնը, շարունակելով հոգ տանել բնակիչների առղջության պահպանման մասին, մեծ ուշադրություն է դարձնում նաեւ բժշկական կենտրոնում բուժում ստացող բուժառուների հոգսը հնարավորինս թեթեւացնելու հարցին։
Տնօրեն Վարդուհի Սիսակյանի նախաձեռնությամբ ու բժշկական կենտրոնի ֆինանսական խնայողությունների հաշվին, ծննդատան բաժանմունքը հոկտեմբերի 15-ից հանդես կգա նոր ու կարևոր հերթական նախաձեռնությանբ։
Այսուհետ մեր բաժանմունքի բուժառուները պետպատվերի շրջանակներում լիարժեք հնարավորություն կունենան ստանալու երեք անգամյա բալանսավորված և առողջարար սնունդ։
Այս քայլը ոչ միայն նպատակ ունի ապահովել մայրիկների և նորածինների առողջությունը, այլև ստեղծել առավել հարմարավետ և հոգատար միջավայր բուժառուների համար։
Սննդակարգը կազմված է բժշկական ցուցումներին համապատասխան՝ ներառելով բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են ապաքինման և առողջության ամրապնդման համար։
Մեր կենտրոնը շարունակում է քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր բուժառու իրեն զգա ոչ միայն ապահովված բուժօգնությամբ, այլև լիարժեք հոգատարությամբ։
Մենք հավատում ենք, որ նման ծրագրերը մեծապես կնպաստեն թե՛ մայրիկների, թե՛ փոքրիկների առողջ ապագային։
Սպիտակի բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժին