211652_close_icon

«Ի՞նչ վաղեմության ժամկետ, դա ահաբեկչական ակտ է, որը պետք է գնահատականի արժանանա»․ Փաշինյանը նախատեց Աննա Վարդապետյանին՝ «Մարտի 1»-ի գործի համար

views-count814 դիտում article-date 22:40 01-10-2025
 «Այսօր մեր դատաիրավական համակարգը պետք է ապահովի, որպեսզի «Մարտի 1»-ի զոհերի հարազատները նորից չգնան ՄԻԵԴ, որովհետեւ ՄԻԵԴ-ն ասում է՝ դատավարություն չի եղել, ֆարս է եղել։

Իմ տպավորությամբ, ՄԻԵԴ-ը մի հատ էլ որոշում է կայացնելու, որ «Մարտի 1»-ի գործով նորմալ դատավարություն չի արվել՝ 2019, 2020, 2021․․․ թվականներին»,- այսօր խորհրդարանում, կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր կուսակից Հասմիկ Հակոբյանի հարցին։

Վերջինս հետաքրքրվել էր «Մարտի 1»-ի գործով ՄԻԵԴ որոշումից, որում քննադատություն կա նաեւ պետությանը վերաբերվող, որ պատշաճ դատավարություն չի իրականացվել։ «Խնդիր չունենք, էլի թող անկախ լինի դատական համակարգը, բայց քաղաքական պատասխանատվությունն ո՞ւմ վրա է։

Պետք է լրջանալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ընդ որոմ, ասում եմ, բացահայտված է․ հայտնի է, որ բանակում խմբեր են ձեւավորել՝ ապօրինի, մարդկանց աշխատավարձեր են բաժանել, ինչքա՜ն կարելի է էս ֆարսը ձգել։

Ի՞նչ վաղեմության ժամկետ, դա ահաբեկչական ակտ է, որը պետք է գնահատականի արժանանա»։
Հիշեցնենք, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր հայտարարել, որ «Մարտի 1»-ի գործով վաղեմության ժամկետի հարց է առաջանում։

Մանրամասն՝ տեսանյութում
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր