211652_close_icon
views-count652 դիտում article-date 10:14 01-10-2025

Ներկայացվել է Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները

Աբու Դաբիում անցկացվող Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսի և համաժողովի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Սուհեյլ Ալ Մազրուեյի հետ։

«Հանդիպման ժամանակ անդրադարձ ենք կատարել էներգետիկ ոլորտին վերաբերող մի շարք հարցերի։

Մասնավորապես՝ նախարարին եմ ներկայացրել Հայաստանում արևային էներգիայի զարգացման միտումները, քննարկել ենք արևային էներգիան կուտակելու ԱՄԷ առաջատար փորձը։

Անդրադարձ ենք կատարել նաև ջրային ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին»։

Նմանատիպ նյութեր