211652_close_icon
views-count2959 դիտում article-date 22:17 08-08-2015

Ճապոնիայում գոլֆի լքված դաշտերը կվերածվեն արևային էներգիայի կայանների

Ճապոնիայում անշարժ գույքի շուկայի ծաղկման ժամանակաշրջանում հիմնել են գոլֆի դաշտեր, որոնք հիմա լքված են և չեն օգտագործվում` այդ սպորտաձևի նորաձև չլինելու պատճառով: Kyocera ընկերությունը որոշել է այդպիսի դաշտերը վերածել արևային էներգիա արտադրող «ֆերմաների:» Այդ նպատակի համար դաշտերը լիովին համապատասխանում են՝ բաց տարածություններ են: Կառուցվելիք առաջին արևային կայանը կարտադրի 23 մեգավատ լարման էլեկտրաէներգիա: Կառուցման աշխատանքները կավարտվեն 2017թ-ին, և ստացվող էլեկտրաէներգիայի հզորությունը կբավականացնի 8000 տնային տնտեսություն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Հաջորդ կայանը կունենա 92 մեգավատ հզորություն, որը կբավականացնի 32.000 տնային տնտեսություն էլեկտրաէներգիայով ապահովելու համար: Իսկ թե երբ այդ կայանը կսկսեն կառուցել, դեռ հայտնի չէ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր