211652_close_icon
views-count7056 դիտում article-date 17:10 26-02-2014

Լենինգրադյան փողոցում բախվել են Москвич-ն ու ZAZ-ը. ZAZ-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 46-ամյա Արամայիս Խառատյանի վարած Москвич 2140 մակնիշի 35 TՕ 050 համարանիշի և 25-ամյա Նարեկ Ավետիսյանի վարած ZAZ 0558 մակնիշի 115 ԼP 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Բախման հետևանքով ZAZ ավտոմեքենան կողաշրջվել է, և նրա մեջ եղած դեղորայքը թափվել է դուրս: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Իսկ վարորդները տեղափոխվեցին բժշկական կենտրոն՝ պարզելու նրանց սթափության աստիճանը: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր