211652_close_icon
views-count104361 դիտում article-date 12:45 02-01-2021

Ողբերգական ավտովթար Երևանում. 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» բետոնե պարսպին. կա 1 զոհ, 1 վիրավոր. ավտոմեքենայում հայտնաբերվել է ոստիկանի ծառայողական վկայական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ, 29-ամյա Ներսես Մկրտչյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Երասխ-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Նորագավիթի «ԳԱԻ-ի պոստի» մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՃՈ անշարժ հենակետի բետոնե հատվածներին և հայտնվել «ԳԱԻ-ի պոստի» դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից 27-ամյա Աստղիկ Հովսեփյանը՝ գիտակցության չգալով, մահացել է: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Անդրանիկ Քամալյանի ու տեսուչ Էրիկ Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի անվամբ ID քարտ, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր և ոստիկանի ծառայողական վկայական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր