211652_close_icon

Հենրիխ Մխիթարյանը նշել է «Ինտերի» 3 լեգենդար խաղացողների

views-count763 դիտում article-date 18:25 30-09-2025
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե միլանյան ակումբի խաղացողներից ովքեր են իր համար ամենալեգենդարները։

«Հայրս ինձ գնդակ է նվիրել, երբ ես չորս տարեկան էի։ Այդ պահից ֆուտբոլն ինձ չի լքել։ Մանկության տարիներին հարձակվող էի եւ հաճույքով գոլեր էի խփում՝ ձգտելով նմանվել հորս։ Իմ ամբողջ կարիերայի ընթացքում ես խաղացել եմ իմ հնարավորությունների առավելագույնով։
Ես արդեն չորրորդ մրցաշրջանն եմ անցկացնում «Ինտերը», որը հիմա իմ կյանքն է, իմ երկրորդ տունն է։ Այս ակումբում ինձ համար երեք լեգենդներ են Ռոնալդոն, Ձանետին եւ Ջորկաեֆը։
Եթե չլիներ ֆուտբոլն իմ կյանքում, կարող էի դառնալ իրավաբան կամ աշխատել տնտեսական ոլորտում, բայց ֆուտբոլը շատ վաղ է մտել իմ կյանք եւ անմիջապես դարձել է երազանք, որին ձգտել եմ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է fcinternews.it-ը։

«Ինտերն» այժմ պատրաստվում է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպմանը չեխական «Սլավիայի» դեմ։

Նմանատիպ նյութեր