Իտալիա. Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Ինտերի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ խաղում է Միլանի «Ինտերի» հետ:
Հանդիպման 57-րդ րոպեին «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անհատական գործողությունների շնորհիվ կարողացավ [url=https://www.soccerstand.com/match/pKxZs29D/#video]գրավել [/url]Հանդանովիչի պաշտպանած դարպասն ու թիմին առաջ մղել՝ 2:1:
Սա «Ռոմայի» կազմում հայ ֆուտբոլիստի 9-րդ գնդակն է Ա սերիայում: