211652_close_icon

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են Վաշինգտոնում ստորագրված հուշագրերի իրագործմանն ուղղված քայերի ընթացքը

views-count370 դիտում article-date 16:15 30-09-2025
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայերի ընթացքը:

Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր