211652_close_icon

Յուվենտուսի Հայաստանի ակադեմիայում գործելու են և՛ անվճար, և՛ վճարովի խմբեր

views-count763 դիտում article-date 22:55 29-09-2025
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ԿԳՄՍ նախարարը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը և Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը շրջայց են կատարել Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի Ավանի ենթակառուցվածքում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Մոտ 2 հա մակերեսով տարածքում կառուցվում է 4 խաղադաշտ՝ երկուսը 20×40, մեկը 40×60, ևս մեկը 105 մետրանոց։ 1 արհեստական խոտածածկով փակ դաշտ էլ կլինի մարզաբազայի 4-րդ հարկում՝ 5-7 տարեկանների ձմեռային մարզման համար։ Երկրորդ հարկում նախատեսված է հյուրանոց-կացարան՝ եվրոպացի մարզիչների և մարզերի երեխաների համար։

Ակադեմիայի սաներն ամեն տարի կմեկնեն Թուրին՝ In-squad մարզումների՝ հասակակիցների հետ մրցելու և որակներն առավել զարգացնելու համար։ «Յուվեն» ունի նաև իր ակադեմիաների Աշխարհի առաջնություն։ Ամեն տարի յուրաքանչյուր ակադեմիայից 2 թիմ Թուրինում մասնակցում է այդ մրցաշարին։ Հայաստանի ակադեմիայի սաները ևս ներգրավված կլինեն թուրինյան Աշխարհի առաջնությանը։
Ըստ Ալֆրեդ Սադոյանի՝ գործելու են և՛ անվճար, և՛ վճարովի խմբեր։ Անվճար խմբի սաներին կընտրի իտալացի տեխնիկական տնօրենը սելեկցիայի միջոցով։ «Եվրոպայից ժամանելու է 20 մարզիչ։ Լինելու են նաև թարգմանիչներ, քանի որ 5-7 տարեկան երեխաները կդժվարանան անգլերենով շփվել մարզիչների հետ», — նշեց Սադոյանը։

ՀՖՖ նախագահը վստահեցրել է, որ 2026 թվականին տեղի կունենա «Յուվենտուսի» ակադեմիայի բացումը ոչ միայն Ավանում, այլև «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում։

Նմանատիպ նյութեր