1575 դիտում
13:56 14-02-2020
ԿԸՀ պարզաբանումը հեռուստաեթերում անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգի վերաբերյալ
Համաձայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 թվականի ապրիլի 5-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը, համաձայն որի՝ հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդիսանում է նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմին, որն ապահովելու է հեռուստառադիոընկերությունների եթերային բովանդակության մշտադիտարկումը:
Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով 12.02.2020թ. գրավոր դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրել էր մեկնաբանել, թե որ հեռուստառադիոընկերություններով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, ժամերի քանակը և ժամանակացույցն է սահմանելու կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
ԿԸՀ-ն, քննարկելով ՀՌՀ գրությամբ բարձրացված հարցերը, տվել է պարզաբանում: ԿԸՀ-ից, մասնավորապես, հայտնել են, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված «քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» իրավադրույթին համապատասխան ընդունվող որոշումը վերաբերելի է հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոյի համար սահմանված վճարովի և անվճար տրամադրվող եթերաժամին: Այլ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամ տրամադրելու պայմանները (գին, տևողություն և այլն) սահմանվում են նրանց կողմից՝ պահպանելով Ընտրական օրենսգրքով և «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված պահանջները և սկզբունքները ապահովել ոչ խտրական և միատեսակ պայմաններ քարոզչության կողմերի համար։
Նմանատիպ նյութեր
1428 դիտում
18:40 27-02-2017
ԿԸՀ-ն սահմանել է հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը
2184 դիտում
14:25 12-04-2022
ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինծառայողներին պետական աջակցությամբ բնակարաններ տրամադրելու կարգի վերաբերյալ
14289 դիտում
23:00 10-02-2016
Հաղորդավարը ջրի 2 կաթիլի պես նման է եղել հանցագործին, ում մասին պատմել է հեռուստաեթերում. տեսանյութ
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1330 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch