211652_close_icon
views-count38011 դիտում article-date 10:48 17-09-2024

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Volkswagen»-ը բախվել է ծառին. վիրավորին առաջինը օգնության են հասել պարեկները՝ օգտագործելով ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4 50 կմ հատվածում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Ռուբեն Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքերում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:  

Նրան առաջինը օգնության են հասել օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրաանատար Հակոբ Սեկոսյանի, պարեկներ Արթուր Կարապետյանի և Ալբերտ Վարդանյանի գլխավորությամբ:

Մինչ օպերատիվորեն կժամաներ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփի միջից օգտագործել են բժշկական պարագաներ, ապա ժամանած շտապօգնության խումբը նրան տեղափոխել է հիվանդանոց:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը:  

Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր