211652_close_icon
views-count892 դիտում article-date 20:00 29-09-2025

«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը 18-ամյա ֆուտբոլիստի հետ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը իսպանացի կիսապաշտպան Մարկ Բերնալի հետ։ 18-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը։

Մարկ Բերնալն անցած մրցաշրջանի մեծ մասը բաց էր թողել ծնկի խաչաձեւ կապանների եւ մենիսկի վնասվածքի պատճառով։ Նա վիրահատվել էր։

Մարկ Բերնալը մարզումները «Բարսելոնայի» գլխավոր թիմի ընդհանուր խմբում վերսկսել էր այս տարվա հուլիսին։

Նմանատիպ նյութեր