211652_close_icon

Վեհափառը Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորների հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք

views-count310 դիտում article-date 15:53 29-09-2025
Սեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք ազգային ինքնության պահպանման և միասնականության գրավականն են։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հայրենիքի նկատմամաբ սիրով ու ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել և հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, նաև վերապրելով Հայոց Ցեղասպանությունը՝ տարբեր երկրներում վերակերտել ազգային-հոգևոր կյանքը և իրենց կարևոր նպաստը բերել հայրենաշինության գործին:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորեց բրազիլահայ ուխտավորներին ամեն ջանք ի գործ դնել՝ զորացնելու իրենց համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:

Նմանատիպ նյութեր