211652_close_icon

Միքայել Սրբազանին առնչվող քրեական գործով լրացուցիչ դատալսում տեղի կունենա

views-count367 դիտում article-date 13:08 29-09-2025
Օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանը կայացրել է վերդիկտ:

Լրացուցիչ դատալսումներով դատարանը կողմերի հետ պետք է քննարկի մի շարք հարցեր, այդ թվում՝ ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը, հայտնել է Աջապահյանի պաշտպանների թիմը։

«Նշված հարցերը քննարկելուց հետո դատարանը հեռանալու է դատավճիռ կայացնելու:

Լրացուցիչ դատալսումը տեղի կունենա 2025թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում (ք.Երևան Գյուլիքևխյան 20 հասցեում, դահլիճ N 3):

Դատական նիստը դռնբաց է»,- ասվում է իրազեկման մեջ:

Նմանատիպ նյութեր