211652_close_icon

Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Սրբազանին՝ որպես վարչապետի թեկնածու, ես պատրաստ եմ հրաժարվել. Էդմոն Մարուքյան

views-count2092 դիտում article-date 14:52 27-06-2025
Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել Սրբազանին՝ որպես վարչապետի թեկնածու, ես պատրաստ եմ հրաժարվել: Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Քննարկում ունեցա Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ։

Ստորև ներկայացված են քննարկման արդյունքները․

Ես պատրաստ եմ հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իմ թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում:

Կոչ ենք անում բոլոր ընդդիմադիր և իշխող խմբակցության պատգամավորներին միանալ այդ նախաձեռնությանը։

Առաջարկում ենք հարցը բերել խորհրդարան և Սահմանադրական գործընթացով իշխանափոխություն իրականացնել»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր