211652_close_icon

Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը, այն վայրի, որի ծավալների մեծացման մեջ Նիկոլն ունի անուրանալի ներդրում. Ռուբեն Մխիթարյան

views-count454 դիտում article-date 12:09 28-09-2025
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց:

Նախկինում երբ Նիկոլը ծնկի էր գալիս ամեն շիրիմի դիմաց, այսօր ծնկի է գալիս Ֆեստիվառի բեմին: Որովհետև շիրիմի դիմաց հանդիսատես քիչ կա, իսկ Ֆեստիվառին հազարավոր մարդիկ կան:
Երկրի թիվ 1 թամադայի շոուն պետք է մասսայականություն վայելի:

Իսկ դրա համար պետք է պետական միջոցներով կազմակերպվի քեֆուրախություն, որին մասնակից պոտենցիալ ընտրողների դիմաց եթե կարիք լինի ոչ միայն ծնկի կգա, այլ նաև սալտո կտա:
2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց: Հիմա դրա կարիքը էլ չկա:

Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը: Այն վայրի էջը, որի ծավալների մեծացման մեջ Նիկոլն ունի անուրանալի ներդրում»:

 

Նմանատիպ նյութեր