«Ռոմայի» 13 երկրպագու կկանգնի դատարանի առաջ
Իտալական «Ռոմայի» 13 երկրպագու կկանգնի Նիսի քրեական դատարանի առաջ, հաղորդում է RMC Sport-ը:
Ֆրանսիայի դատախազությունը «անձանց նկատմամբ դիտավորյալ բռնություն գործադրելու», «գույքը ոչնչացնելու կամ վնասելու մտադրությամբ խմբին աջակցելու», «արգելված սառը զենք պահելու» և այլ հոդվածներով է մեղադրանքներ առաջադրել իտալական ակումբի երկրպագուներին:
«Ռոմայի» և ֆրանսիական «Նիսի» երկրպագուների միջև դաժան բախումներ էին եղել Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջին տուրի հանդիպումից առաջ: Ոստիկանությունը ձերբակալել էր 102 երկրպագուի, առգրավել էր երկաթե ձողեր և մահակներ:
Բախումներին մասնակցած մյուս երկրպագուներին 6 ամսով կարգելվի մուտք գործել Նիս։
Հիշեցնենք, որ հռոմեական ակումբը հյուրընկալվելիս հաղթել էր 2-1 հաշվով: