Թալանել են Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի տունը
Անհայտ անձինք թալանել են Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տունը, որը գտնվում է Լիսաբոնից ոչ հեռու: Վնասը գնահատվում է ավելի քան 1 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է A Bola-ն։
Աղբյուրի համաձայն՝ գողերը տուն են մտել խոհանոցով և գողացել թանկարժեք զարդեր ու ժամացույցներ։ Նկուղում աշխատող անվտանգության աշխատակիցը ավելի ուշ նկատել է, որ տունը կողոպտված է։ Մարտինեսը տանը չի եղել։
52-ամյա Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականը մարզում է 2023 թվականի հունվարից։ Նախկինում նա մարզել է անգլիական «Սուոնսի», «Ուիգան» և «Էվերթոն» ակումբները, ինչպես նաև Բելգիայի հավաքականը, որի հետ դարձել է 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։