211652_close_icon

Գիտաժողով և ցուցահանդես՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին․armlur

views-count2329 դիտում article-date 19:14 24-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Երևանի Մատենադարանի նոր մասնաշենքում կայացավ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով։

Գիտաժողովին ներկա էր գտնվում նաև ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Մատենադարանում կայացավ նաև ցուցահանդես՝ նվիրված Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը։

Ցուցահանդեսում ներկայացված էին Առաջին նախագահի հանդիպումներից նկարներ, իր ստորագրությամբ փաստաթղթեր, ինչպես նաև իր քաղաքաքկան, գիտական գործունեության մասին պատմող գրքեր և վավերագրություններ։

Հիշեցնենք, այս տարի հունվարի 9-ին լրացավ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակը։

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր