2973 դիտում
22:16 15-12-2016
Տեղի ունեցավ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
եկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված միջազգային գիտաժողով:
Բացման խոսքով հանդես եկան Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը:
Ընթերցվեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը Ավետիս Ահարոնյանի ծննդյան 150- ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր մայր բուհի հյուրընկալ հարկի ներքո գումարվող պատկառելի այս գիտաժողովին հավաքվել եք՝ գնահատելու և արժևորելու 20-րդ դարի մեծագույն հայորդիներից մեկի՝ գրող, հրապարակախոս, բանագետ, ականավոր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Ահարոնյանի գուրծունեությունը։ Սիրով ողջունում եմ բոլորիդ։
Գաղտնիք չէ, որ ժողովուրդները հարատևում են նախ իրենց իսկ ծնած ու սնած նվիրյալների շնորհիվ, և այս դեպքում առավել հավաստի են հնչում Պ. Սևակի խոսքերը, թե ժողովուրդը չի ծնում մեծերին, այդ մեծերն են ստեղծում ժողովրդին։ Ավ. Ահարոնյանը իր ժողովրդին հավերժացնող մեծերից է։ Այսօր էլ շատ արդիական են այդ մեծ հայի և մտածողի դատումները ժողովուրդների հարատևման ուղիների մասին. “Յուրաքանչյուր ժողովուրդ իր քաղաքակրթության ճամբին անսահման լինելության մի անսպառ շաղախ է. մշակույթը ազգեր հոգևոր ճիգերի, ստեղծագործական ծածուկ ու հզոր կարելիությունների թանձրացումն է”:
Ինքն արդեն մեր ազգային հզոր կարելիությունների թանձրացումն է, որ հանգամանքների բերումով տևական ժամանակ հեռացված էր իրեն ծնող ժողովրդի լինելության ընթացքից։ Այս գիտաժողովի մի կարևոր առաքելությունն էլ նրա ամբողջական վերադարձի ապահովումն է»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1872 դիտում
18:10 29-11-2019
Մայր Աթոռում տեղի է ունեցել գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2263 դիտում
21:36 09-06-2017
Տեղի ունեցավ Լեհաստանի հայ համայնքի 650 ամյակին նվիրված գիտաժողով
Այս բաժնից
814 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
427 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
580 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ