211652_close_icon

«Վանաձոր» ՔԿՀ այցելած մայրը բերանի խոռոչում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգված՝ որդուն փոխանցելու համար

views-count1729 դիտում article-date 13:52 23-09-2025
՝ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների ծառայողները որդու մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Ռ․Պ․-ի խուզարկության ընթացքում վերջինիս բերանի խոռոչում նկատել են կասկածելի փաթեթ։

Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից:

Պարզվել է, որ Ռ․Պ․-ն բերանում թաքցրել է փայլաթիթեղով փաթեթավորված, թմրամիջոցի նմանվող, 2,5 գրամ դեղնականաչավուն, բուսական զանգված։

Քաղաքացուհի Ռ․Պ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն։ Նախապատրաստված նյութերը և հայտնաբերված զանգվածը տրամադրվել են նույն քննչական վարչությանը։

Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է ազատազրկված անձանց հարազատներին խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված կանոնները և զերծ մնալ քրեորեն պատժելի գործողություններից։

Նմանատիպ նյութեր