211652_close_icon

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում սեպտեմբերի 23-ից

views-count604 դիտում article-date 19:20 22-09-2025
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան- Լեո փողոցների խաչմերուկում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ ուղղությունը Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից դեպի Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի երեք գոտիներով: Նախկին թույլատրված «միայն ուղիղ», «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի 1-ին և 2-րդ երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ», իսկ 3-րդ երթևեկելի գոտուց՝ «միայն ձախ» ուղղություններով»,- տեղեկացնում են քաղաքապետարանից:
 

Նմանատիպ նյութեր