211652_close_icon
views-count868 դիտում article-date 21:42 21-09-2025

«Ալաշկերտը» 2։0 հաշվով հաղթեց «Գանձասարին»

Fastex Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտը» ընդունեց Կապանի «Գանձասարին» և հաղթեց 2։0 հաշվով։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան թիմի ավագ Կարեն Նալբանդյանը և Էդգար Փիլոյանը։
«Ալաշկերտը» տոնեց իր 5-րդ անընդմեջ հաղթանակը և 6 խաղից հետո 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 7 խաղից հետո ունի 6 միավոր և գտնվում է 8-րդ հորիզոնականում։

Նմանատիպ նյութեր