211652_close_icon
views-count1900 դիտում article-date 12:06 21-11-2026

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթել է «Գանձասարին»․ ՀՊԼ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Գանձասարին»։

Դուբլի հեղինակ է դարձել կոտդիվուարցի հարձակվող Բամբա Մեսամբան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հովհաննես Փահլևանյանը։

«Շիրակը» 17 միավորով 6-րդն է, «Գանձասարն» ունի 3 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Նմանատիպ նյութեր