Եվրոպայի Լիգա. «Ալաշկերտը» պարտվեց 0:3 հաշվով
Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտը» Ղազախստանում 0:3 հաշվով պարտվեց Ալմաթիի «Կայրաթին»:
Թեպետ արդեն սոցցանցերում մեր թիմի հասցեին քննադատության ալիք է բարձրացրել, սակայն, մեծ հաշվով, Աբրահամ Խաշմանյանի սաներից դժվար է դժգոհել: Չափազանց մեծ էր թիմերի միջև խաղամակարդակը: Նրանք, ովքեր դիտել են հանդիպումը, և ֆուտբոլից մի փոքր հասկանում են, պետք է խոստովանեն, որ մեր տղաները միգուցե և երկչոտ էին տարբեր դրվագներում, սակայն ընդհանուր առմամբ, «Կայրաթը» բոլոր առումներով, առաջին հերթին՝ թիմային խաղացվածությամբ, գերազանցում էր «Ալաշկերտին»:
Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Երևանում։
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում
«Կայրաթ» (Ղազախստան) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 3։0
Իսլամխան, 14, 11 մ., Ջերար Գոհու, 55, Դեսպոտովիչ, 69