211652_close_icon

Ըմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար

views-count706 դիտում article-date 21:20 21-09-2025
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարը բրոնզե մեդալի համար:
67 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուշիկա Շիմոյամադայի հետ եւ ծանր գոտեմարտում հաղթեց 6:4 հաշվով: 

Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ, Ասիայի փոխչեմպիոն Ռազակ Բիշեկեևի հետ:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում: Աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):

Բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Նմանատիպ նյութեր