Բաքու-2015. Ռոման Ամոյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալի համար կմրցի ադրբեջանցի ըմբիշի հետ
Բաքվում Եվրոպական առաջին խաղերում, հունահռոմեական ոճի ըմբշամարտի 59 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանը սփոփիչ գոտեմարտում 3:0 հաշվով հաղթեց Տոբիաս Ֆոնեսբեկին:
Դա նշանակում է, որ բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կմրցի ադրբեջանցի Էլման Մուխտարովի հետ: Նրանց գոտեմարտը կկայանա Երևանի ժամանակով 18:00-ին: Նշենք, որ Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Ռոման Ամոյանը աջ ձեռքի մատնեմատի կոտրվածք ունի, սակայն կմասնակցի գոտեմարտին:
Գոտեմարտը կկայանա Երևանի ժամանակով 18:00-ին:
Ինչ վերաբերում է եզրափակիչին, ապա այստեղ կհանդիպեն Ռուսաստանի ներկայացուցիչ Ստեփան Մարյանյանը և բելառուս Սոսլան Դուրովը:
[b]Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում կունենա 25 մարզիկ և ներկայացված կլինի 6 մարզաձևով՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվոնդո, հրաձգություն:
Հայ մարզիկների ելույթները կարող եք դիտել Առաջին ալիքով՝ հետևյալ օրերին և ժամերին.
Հունիսի 14, ժամը 18.00 - ըմբշամարտ
Հունիսի 16, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 17, ժամը 18:00 - ըմբշամարտ Հունիսի 18, ժամը 18:00 - ըմբշամարտ
Հունիսի 19, ժամը 17:20 - բռնցքամարտ
Հունիսի 22, ժամը 18:00 - սամբո
Հունիսի 25, ժամը 18:00 - ձյուդո
Հունիսի 26, ժամը 18:00 - ձյուդո
[/b]
Ըմբշամարտի մրցաշարին ուղիղ միացումով կարող եք հետեւել այստեղ.