Սլավիկ Գալստյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտվել է Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում գոտեմարտել է իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել: Նշենք՝ առաջին մրցափուլի ավարտին Գալստյանը տուշեով հաղթանակի հնարավորություն ուներ, սակայն զիջեց մրցակցին: