211652_close_icon

Օրենքից վեր ոչինչ չկա. ԲԴԽ նախագահի ուղերձը

views-count439 դիտում article-date 11:27 21-09-2025
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցնե՛ր, 

Բարձրագույն դատական խորհրդի և իմ անունից ընդունեք ջերմագին շնորհավորանքներ  Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Անկախությունը մեր ամենօրյա ջանքն ու պատասխանատվությունն է, մեր հոգատարությունը, հայրեանսիրությունն ու նվիրումը։

 Անկախությունն այն նշաձողն է, երբ քաղաքացին իր խոսուն օրինակով ցույց կտա, որ օրենքից վեր ոչինչ չկա և օրենքից դուրս յուրաքանչյուր արարք մերժելի է։ 

Սիրե՛նք ու պահպանե՛նք մեր անկախությունը։ 

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն․․․»

Նմանատիպ նյութեր