Արարատում վերջերս բացված «ՋԹԲ-ՍԹԻԼ» հայտնի գործարանի տնօրինությունը արդեն ձեռք է բերել միջազգային չափանիշներին համապատասխան հատուկ զտիչ պոմպեր. շաբաթներ անց բնակիչներին ծուխն այլևս չի անհանգստացնի. ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Արարատ քաղաքի բնակիչներից, ովքեր խնդրում են, որպեսզի Արարատի մարզպետարանը հետևողականություն ցուցաբերի, որօեսզի ամիսներ առաջ Արարատի մարզում բացված «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարանում աշխատանքներ իրականացնեն ու տեղադրեն հատուկ օդորակիչներ, որպեսզի արտադրամասում եղած ծուխը, որի պատճառով իրենք անհանգստությունների մեջ են հայտնվում, վերանա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ բնակիչները կդիմենին Արարատի մարզպետարան ու Արարատ խոշորացված համայնքի ղեկավարին, գործարանի տնօրինությունը արդեն ձեռք է բերել հատուկ զտիչ պոմպեր, որը ընդունված է եվրոպական արտադրության մեջ, ինչը մոտ 90 տոկոսով նվազեցնում է ծխի արտանետումները, ու հիմա առաջիկա ամիսներին այն տեղափոխվեկու է Հայաստան ու անմիջապես տեղադրվելու է համապատասխան հատվածում։
Մինչ այդ գործարանն ունեցել է նմանատիպ մի քանի զտիչ պոմպեր, սակայն դրանք մոտ 50-60 տոկոսով են օգուտ տվել և գործարանի տնօրինությունը, տեսնելով, որ դա չի արդարացնում իրեն, նորերը ձեռք բերելու համար աշխատանքներ է իրականացրել, որը բարեհաջող ավարտ է ունեցել։
Կարճ ժամանակ անց գործարանի տնօրինությունը խնդիրը կլուծի ու բնակիչները այլևս այդ խնդրին չեն բախվի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 27-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսօրին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատրվ տեղեկություններ էին ստացվել, որ Արարատ քաղաքի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ են հայտնաբերել։
Ժամանել էին Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Գրիշա Քոչարյանը։
Տեղում պարզվել էր, որ ստացված տեղեկությունը հավաստի էր և «ՋԹԲ-ՍԹԻԼ» գործարան տեղափոխված թափոնի մեջ հայտնաբերվածը հակատանկային արկ էր։
Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Նարեկ Գզիրյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները աշխատում էին մի քանի վարկածի ուղղությամբ, որոնց մեջ էր մտնում նաև այն, որ հնարավոր է անհայտ անձը կամ անձինք փորձել էին գործարանը պայթեցնել, կամ նախազգուշացում էին ուղարկել ըստ մամուլում շրջանառվող լուրերի նշված գործարանի սեփականատեր, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին, ով Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր փեսան է և հակատանկային արկը չէր պայթել առաջին հերթին գործարանի աշխատակիցների աչալրջության շնորհիվ, քանի որ երբ բեռնատարով երկաթե թափոն էին բերել գործարան, աշխատակիցները տեսակավորել էին այն և այդ ժամանակ նկատել էին կպչուն ժապավենով փաթեթավորված պարկը, և քանի որ չէր երևացել, թե պարկի ներսում ինչ կար, աշխատակցիները պարկը հեռացրել, ապա բացել էին, որտեղ հայտնաբերել էին ցինկից խողովակ, որի մեջ նկատել էին հակատանկային արկը և եթե այն գցեին հատուկ պրեսի սարքավորման մեջ, կպայթեր կամ եթե չպայթեր, այն այնուհետև տեղափոխելու էին ձուլարան և մի քանի հազար աստիճան կրակի մեջ այն հաստատ կպայթեր և տեղի կունենար ողբերգություն, ձուլարանի մոտ գտնվող աշխատակիցները հաստատ կտուժեին, այդ թվում գուցե այն ողբերգական ավարտ ունենար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արարատի քրեական և համայնքային ստիկանները աշխատանքներ էին իրականացնում՝ պարզելու համար, թե ով և ինչ մակնիշի բեռնատարով էր այն բերել գործարան։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։